Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կանաչ թեյը


06:10 , 18 հունվար, 2019

Մենք հաճախ ենք լսում օրգանիզմի համար կանաչ թեյի օգտակարության մասին։ Սակայն իրականում ի՞նչ օգտակար հատկություններ ունի այն։

Չինաստանում կանաչ թեյն օգտագործում են որպես գլխացավը և դեպրեսիան բուժող միջոց։

Կանաչ թեյի գլխավոր առավելությունը կոֆեինի քիչ պարունակությունն է։ Չափից շատ կոֆեինի օգտագործումն անքնության և սրտխառնոցի պատճառ կարող է դառնալ։

Մեծ քանակությամբ կատեխին է պարունակում։ Այս օրգանական նյութը բջիջները պաշտպանում է փոփոխություններից։ Սև թեյը ավելի քիչ կատեխին է պարունակում։

Վիտամիններ

Թեյի մեջ մեծ քանակությամբ С և Р վիտամիններ կան։

С վիտամինը հակաօքսիդանտ է։ Նրա գլխավոր ֆունկցիան օրգանիզմում թթվեցնող գործընթացների ճնշումն է, որի միջոցով էլ դանդաղեցվում է բջիջների ծերացման գործընթացը։

Р վիտամինի կարևոր գործոններից է անոթների պատերի ամրապնդումը և նրանց փխրունության նվազեցումը։

Ազդեցություն

Թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները դանդաղեցնում են բջիջների տարիքային փոփոխությունները, այլ կերպ ասած՝ դանդաղեցնում են ծերացումը։ Այս նյութերը նաև պաշտպանում են սիրտը և կանխարգելում են ինսուլտը։ Իհարկե, որոշ թարմ մրգեր հակաօքսիդանտներ ավելի բարձր ցուցանիշ ունեն, սակայն կանաչ թեյը նույնպես նյութերի մեծ պարունակություն ունի։

Այրում է ճարպը։ Թեյը օգնում է վերականգնել էներգիան և բարձրացնում է դիմացկունությունը, դրական է ազդում ֆիզիկական ակտիվության վրա։

Ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Թեյի բաղադրիչներից թիանինը հանգստացնող ազդեցություն ունի։ Ավելին՝ այն նաև մասնակցում է ուղեղի վնասված հատվածների վերականգնմանը։

Չափաքանակ

Կանաչ թեյը կոֆեին է պարունակում, այնպես որ, պետք չէ այն խմել ամբողջ օրը։ Նրա օգտակարությունը զգալու համար հարկավոր է օրական ամենաշատը 3 բաժակ թեյ խմել։ Կարևոր է այս թեյը եռացնել մինչև 80-90 աստիճան։