Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու մասին լուրերն ապատեղեկատվություն են


23:30 , 17 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները 10 օրով դադարեցնելու մասին լուրերն իրականության չեն համապատասխանում: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Համացանցում ակտիվ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր հրահանգվել է դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել 10 օրով:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Նիկողոսյանը: