4 միջոց ձմեռային հոգնածությունից ազատվելու համար


03:05 , 18 հունվար, 2019

Գիտնականներն ապացուցել են, որ քրոնիկ հոգնածության սինդրոմը գոյություն ունի, և այս հոգնածությամբ տառապող մարդիկ իրոք չեն ձևացնում իրենց հիվանդությունները և տանջանքները։ Ամենից հաճախ այն մեծ տարածում է ստանում աշնանը, ինչպես նաև նոր թափ է ստանում ձմռանը՝ որպես կանոն, Ամանորի տոներից հետո։

Օրգանիզմի կենսաբանական գործունեության վրա մեծ ազդեցություն է ունենում արևի լույսի անբավարարությունը։ Օրինակ՝ արտադրվում է ավելի շատ մելատոնին հորմոն, որն անընդհատ քնելու ցանկություն է առաջացնում։

Արդյունքում մարդն առավոտյան շատ դժվար է արթնանում, իսկ հետո՝ կեսօրին, նորից քնելու կարիք է զգում։ Այսպիսի ազդեցություն կարող է ունենալ նաև չափից շատ քնելը։

Մասնագետները կարծում են, որ այս ժամանակաշրջանում հարկավոր է որքան հնարավոր է շատ լինել փողոցում։ Այսպես ամեն օր 20 րոպե քայլելը կօգնի թարմանալ, կիջեցնի արյան ճնշումը և կբարձրացնի տրամադրությունը։

Եղանակային հոգնածությունը հաղթահարելու ևս մեկ միջոց է օրական 8-ժամյա քունը։ Նաև պետք է վերահսկեք օրվա երկրորդ կեսում կոֆեինի օգտագործումը։ Հոգնածությունը հաղթահարելու շատ լավ միջոց է առավոտյան մարմնամարզությունը։

Հանգիստ քուն ունենալու համար հարկավոր է նաև ամեն օր չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ։ Բժիշկներն առաջարկում են սառնամանիքի ժամանակ շաբաթական 150 րոպե սպորտով զբաղվել։

Անկասկած, շատ կարևոր է նաև սնվելու ռեժիմը։ Մասնագետները խորհուրդ են տալիս էներգիայի պակասն առավոտյան լրացնել ածխաջրերի միջոցով։ Օրնակ՝ վարսակի փաթիլների միջոցով։ Ճաշին կարելի է ուտել օմեգա-3 ճարպաթթու պարունակող սնունդ՝ ձուկ, բանջարեղեն, աղցան։