Puma և Adidas ապրանքանիշները հիմնադրվել են երկու եղբայրների կողմից


02:10 , 18 հունվար, 2019

Puma և Adidas սպորտային արտադրանքի հիմնադիրները եղել են Դասլեր հարազատ եղբայրները։

Եղբայրները եղել են սպորտային կոշիկ արտադրող Gebrüder Dassler կազմակերպության սեփականատերերը, սակայն վիճաբանության պատճառով յուրաքանչյուրը հիմնադրել է իր ապրանքանիշը։

Սկզբում Puma-ն անվանվել է RuDa (Ռուդոլֆ Դասլերի անունից) , իսկ Adidas-ի անվանումը կապված է Ադոլֆ Դասլերի անվան հետ։

1920 թվականին Դասլերների ընտանիքը որոշում է կոշիկի արտադրությամբ զբաղվել։ Պատերզամից հետո երկրում անկարգություն էր տիրում, մեծ քանակությամբ տուժածներ կային, որոնց էժան ապրանքներ էին հարկավոր։ Լավ արտադրանք ստեղծելու համար հումք գնելու իմաստ չկար, և գումարն էլ էր քիչ։

Արդյունաբերությունը և վաճառքն աստիճանաբար թափ էին հավաքում։ Արդեն 1927 թվականին գործարանի աշխատակիցների քանակը հասնում էր 25-ի։ Ամեն օր արտադրվում էր մոտավորապես 100 զույգ կոշիկ։

1928 թվականին Դասլերների կազմակերպությունը նոր կոշիկների համար արտոնագիր է ստանում։

1940 թվականին եղբայրների միջև վեճ է առաջանում։ Ադոլֆը ցանկանում էր կատարելագործել կոշիկները, իսկ Ռուդին ցանկանում էր ավելացնել արտադրության և վաճառքի քանակը։

Ռուդոլֆն իմաստ չէր տեսնում կոշիկների կատարելագործման մեջ, որոնք, ըստ նրա, առանց կատարելագործելու էլ բավականին լավն էին։ Ադոլֆին ձեռք չէր տալիս իր կոշիկների ցուցանիշները և նա ձգտում էր այն սպորտի յուրաքանչյուր տեսակի համար կատարելության հասցնել։

Երկար տարիների ընթացքում եղբայրները վիճում էին, իսկ քաղաքական վիճակն ավելի էր բարդացնում վիճակը։ Գործունեությունը միասին շարունակելու իմաստ այլևս չկար, քանի որ եղբայրները անձնական և քաղաքական տարաձայնություններ ունեին։

Իրենց հոր մահանալուց հետո եղբայրները որոշեցին բաժանել կազմակերպությունը։ Ադոլֆը մնում է երկաթգծի գործարանում անձնակազմի 2/3-ով, ովքեր մասնագիտացված էին արտադրության և ստեղծման ուղղությամբ, իսկ Ռուդին տեղափոխվում է նոր գործարան՝ իր հետ տանելով վաճառքի վրա մասնագիտացված անձնակազմին։

1948 թվականին Ռուդոլֆը գրանցում է իր «Ruda» կազմակերպությունը, սակայն շուտով նա փոխում է անվանումը «Puma-ի»։

1949 թվականին Ադոլֆին չի հաջողվում գրանցել «Addas» ապրանքանիշը, այդ պատճառով էլ նա ստիպված անվան մեջ ավելացնում է «i» տառը։ Այսպես ծնվում է «Adidas» ապրանքատեսակը։

1974 թվականի դեկտեմբերի 27-ին քաղցկեղից մահանում է Ռուդոլֆ Դասլերը։ Մահվանից առաջ քահանան զանգահարում է Ադոլֆին, որպեսզի նա հրաժեշտ տա եղբորը, սակայն Ադոլֆը չի խոսում իր եղբոր հետ և միայն ասում է, որ ներում է նրան։

1978 թվականի սեպտեմբերի 6-ին ինսուլտից մահանում է Ադոլֆ Դասլերը։