Մերլին Մոնրոյի մազափունջը կվաճառվի աճուրդում


00:00 , 18 հունվար, 2019

Ամերիկյան Moments in Time աճուրդի տանը պատրաստվում են վաճառել Մերլին Մոնրոյի մազափունջը: Լոտի համար նախատեսված մեկնարկային գինը 16,5 հազար եվրո է՝ գրում է Robb Report-ը։

Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ մազափունջը կտրվել է 60 տարի առաջ դերասանուհու անձնական վարսահարդարի՝ Քենեթ Բաթելի կողմից։

Մազափունջը դրված է ապակե շրջանակի մեջ։