Բերլուսկոնին մտադիր է Եվրախորհրդարան մտնել


23:40 , 17 հունվար, 2019

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։ Այդ մասին տեղեկացնում է TASS-ը։

Բերլուսկոնին այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Սարդինիայում «Առաջ Իտալիա» կուսակցության միջոցառումներից մեկի ժամանակ։

«Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք է փոփոխությունների ենթարկվի»,- նշել է Բերլուսկոնին։

Իր քաղաքական կարիերայի ընթացքում Սիլվիո Բերլուսկոնին երեք անգամ գլխավորել է իտալական կառավարությունը։