Մոսկվացին 235 սայլակ է գողացել սուպերմարկետից


19:10 , 17 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, որը սուպերմարկետից 235 սայլակ էր գողացել մետաղի ընդունման կետ հանձնելու համար:

Ինչպես հայտնում է Euromag-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը, Մոսկվայի քրեական հետախուզման վարչության աշխատակիցները ձերբակալել են մայրաքաղաքի 22-ամյա բնակչին:

Գողության մասին հայտնել էր մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը, որի խոսքով՝ անհայտ անձինք 235 սայլակ էին գողացել խանութի տարածքից: Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 855 000 ռուբլի: Կասկածյալներից մեկը շուտով ձերբակալվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ