YouTube-ը բովանդակության համար նոր սահմանափակումներ է ներկայացրել


23:20 , 17 հունվար, 2019

YouTube հարթակում հայտնվել է տեսանյութերի համար նոր սահմանափակում: Այս մասին հաղորդել են ընկերության կայքում:

Այժմ կայքի տնօրենությունը արգելում է կյանքին սպառնացող մարտահրավերների տեսահոլովակների տեղադրումը հարթակում։ Արգելվում է նաև բռնության, պոռնոգրաֆիկ կամ այլ արտասովոր պատկերներով տեսանյութերի հրապարակումը:

Հեռուստաալիքը այս քայլին է դիմել կյանքի համար վտանգավոր մեծ թվով ֆլեշմոբերի պատճառով, ինչպես օրինակ, Bird Boc Challenge-ն է։

YouTube-ի օգտատերերը երկու ամիս ունեն իրենց ալիքները նոր կանոններին համապատասխանեցնելու համար: Այս ժամկետի ավարտից հետո ընկերությունը կջնջի նոր կանոնները խախտող տեսանյութերը։