Անվանվել են համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները


19:00 , 17 հունվար, 2019

Տնտեսական պատերազմը և միջազգային աշխարհաքաղաքական լարվածությունը կդառնան 2019-ի համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները՝ ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետների զեկույցում՝ գրում է lenta.ru-ն։

Ֆորումի մասնակից գիտնականների, տնտեսագետների և իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ միջազգային տնտեսությունը փոխադարձ շահույթի ձեռքբերման միջոցից վերածվում է «ռազմավարական հակամարտության գործիքի»։ Մոտակա ամիսները որոշիչ նշանակություն կունենան դրա ապագայի համար՝ վստահ է Ֆորումի նախագահ Բորգե Բրենդեն։

Համաշխարհային տնտեսությանը սպառնացող երևույթերի թվում նշվել են նաև կիբերհարձակումները և կլիմայի փոփոխությունը։ Հեղինակների կարծիքով՝ գլոբալ աճը գտնվում է իր գագաթնակետի վրա և շուտով կարող է դանդաղել։