Վայրի սուրճի գրեթե բոլոր տեսակները կարող են անհետանալ


20:20 , 17 հունվար, 2019

Գիտնականների խումբը կարծում է, որ արաբիկա և ռոբուստա սուրճի տեսակների վայրի տեսակները կլիմայի փոփոխությունների, ինչպես նաև վնասակար միջատների նկատմամբ բարձր կայունություն ունեն, գրում է Science Advances պարբերականը:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ  սուրճի 124 տեսակից 75-ը վերացման եզրին է: Հայտնի է դարձել, որ վայրի սուրճերի միայն 55 տոկոսն է նշված սերմերի և բիոնյութի հավաքածուուոմ, որոնք անհրաժեշտ են տեսակի պահպանության համար:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ վայրի սուրճի համար գլխավոր սպառնալիքը ծառերը կտրելն է, գյուղատնտեսության և անասնաբուծության կրճատումը: