Ռուսաստան չվերադառնալ որոշած Անաստասիա Վոլոչկովան կրկին հայրենիքում է


20:00 , 17 հունվար, 2019

Պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ռուսաստան է վերադարձել: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
Նա տեսագրություն է հրապարակել, որում իր տան շուրջ է զբոսնում:

«Միշտ հաճելի է տուն վերադառնալ: Իսկ այսպիսի հեքիաթ վերադառնալը պարզապես երջանկություն է»,- մակագրել է նա լուսանկարը:

Հունվարի 8-ին Վոլոչկովան ասել է, որ տեղափոխել է ապրելու Մալդիվյան կղզիներ և չի պատրաստվում Ռուսաստան վերադառնա: Նրա խոսքով՝ ինքն այնտեղից կմեկնի «ըստ ստեղծագործական անհրաժեշտության» և դստեր`Արինայի համար դպրոց է ընտրում: