Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի


18:20 , 17 հունվար, 2019

Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 17-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: