Իրանը դեկտեմբերին նվազեցրել է նավթի արդյունահանումը


17:00 , 17 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իրանը դեկտեմբերին, հոկտեմբերի համեմատ, նավթի արդյունահանումը նվազեցրել է օրական 561 հազար բարելով` հասցնելով օրական 2,769 մլն բարելի. հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով OPEC-ի հունվարյան զեկույցը:

Նշվում է, որ Իրանում նավթի արդյունահանումն ամեն ամիս աստիճանաբար նվազում է` ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին:Այսպես` հոկտեմբերին արդյունահանումը կազմել է օրական 3,33 մլն բարել, նոյեմբերին` 2,928 մլն բարել: