‎Նորից Իրանի ԶՈՒ ԳՇ և Իլհամ Ալիևի հանդիպման հաղորդագրության մասին


16:13 , 17 հունվար, 2019

Երեկ կեսօրին՝ 12:31-ին, տեղադրվում է Ալիևի ու Բաղերիի հանդիպման հաղորդագրությունը պարսկերեն, որտեղ ոչ մի խոսք իրանական կողմը չի գրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու, Ղարաբաղը ադրբեջանական համարելու, սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիության մասին: Իհարկե, Իրանը միշտ ստանդարտ հայտարարել է թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ սահմանների բռնի փոփոխելիության անթույլատրելիության մասին: Բայց դա միշտ արվել է՝ ավելի շատ ցույց տալով իր տարածքային ամբողջականության ու սահմանների փոփոխության խաթարման վախերն ու շահերը: 

Երեկոյան՝ 21:50-ին, այս նույն լուրի ռուսական տարբերակում իսպառ արտագրություն էր ադրբեջանական պաշտոնականից... Բնօրինակի հետ համընկնող և ոչ մի նախադասություն...

Կից նյութն՝ այստեղ։