Նավթի համաշխարհային գներն աճում են


13:50 , 17 հունվար, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,77 դոլարով՝ հասնելով մինչև 61,3 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,2 դոլարով և կազմում է 52.31 դոլար մեկ բարելի դիմաց։