Աշխարհի ամենահանրահայտ ձուն մրցակից ունի


07:43 , 17 հունվար, 2019

Բրիտանական Burberry նորաձևության տունն Instagram-ում ձվի հանրահայտության ֆոնին իր նոր հավաքածուի մասին հայտարարել է ոչ ավանդական ձևով:

Burberry ապրանքանիշն իր գարուն-ամառ 2019 նոր հավաքածուի մասին տեղեկացրել է Instagram-ում հավի սպիտակ ճաքած ձվի նկար տեղադրելով: Ձվի վրա բաց երկնագույն թանաքով գրված են ընկերության ղեկավար Ռիկորդո Տիշիի անվան սկզբնատառերը և կայանալիք ցուցադրության ամսաթիվը:

Դատելով մակագրությունից՝ հավաքածուի ցուցադրությունը կկայանա փետրվարի 17-ին: Այլ տեղեկություն ձուն չի պարունակում:

Հայտնի է, որ ձվի նկարը հայտնվել է Burberry-ի էջում world_record_egg էջում հավի ձվի լուսանկարը հրապարակելուց մի քանի ժամ անց: