Իլոն Մասկի 5 նախագիծ, որոնք կարծես ֆանտաստիկայի ժանրից լինեն


06:04 , 17 հունվար, 2019

Ոմանք նրան հանճար են անվանում, իսկ ոմանք էլ՝ 21-րդ դարի Օստապ Բենդեր։ Անվիճելի է այն փաստը, որ նա անսովոր հայտնագործող է։ Իլոն Մասկը ամեն տարի աշխարհը փոխելու հայտարարություններ է անում։ Նրա նախագծերից մի քանիսն արդեն մեծ տարածում ունեն, իսկ որոշ նախագծեր էլ պլանավորվել են տասնամյակներ հետո իրագործվելու համար։

Tesla ինքնակառավարվող մեքենաները

Մի քանի անգամ Մասկը հայտարարել է, որ մեքենաշինության ապագան հոսանքով մեքենաներն են։ Նրանք շրջակա միջավայրի համար վտանգ չեն ներկայացնում և հագեցած են խելացի գաջեթներով։ Վերջին ձեռքբերումներից մեկը Google-ի հետ համատեղ ստեղծած ինքնակառավարումն է։ Մասկը նշում է, որ հիմա մեքենա վարելն ավելի է հեշտացել, քանի որ մեքենան ինքը կարող է ընտրել արագությունը և ընթանալու ձևը։

Chicago Express Loop նախագիծ

Հասարակական տրանսպորտի նոր տեսակի համար որպես փորձադաշտ ընտրվել է Չիկագոն։ Այնտեղ կառուցում են թունել, որը Օ՛Հարա օդանավակայանը կապելու է քաղաքի կենտրոնի հետ։ Ճանապարհի երկարությունը կազմելու է 30 կմ։ Այսպիսի տրանսպորտային համակարգը հնարավորություն կտա այս հեռավորությունը հաղթահարել 12 րոպեում, իսկ ճանապարհածախսը լինելու է 20-25 դոլար։ Խցիկը նախատեսված է 16 մարդու համար։ Նոր հասարակական փոխադրամիջոցի շարժման ինտերվալը լինելու է 30 վայրկյան։

Կիբորգներ

Մասկի հիմնական նպատակը մարդու ուղեղի և համակարգչի միացումն է։ Այն իրականանալու է այսպես կոչված նեյրոնային գալարների միջոցով։ Այն իրենից ներկայացնում է փոքրիկ չիպ, որը կատարելագործելու է մարդու կոգնիտիվ կարողությունները։ Առաջին հերթին խոսքը գնում է ինսուլտի, օնկոլոգիական հիվանդությունների հետևանքների վերացման մասին։ Սարքը վերականգնելու է հիշողությունը և շարժողական ֆունկցիաները։ Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի նաև մտքերով փոխանակվել։

Տիեզերական զբոսաշրջություն

SpaceX կազմակերպության ստեղծման պատճառներից մեկը տիեզերական զբոսաշրջությունն է։ Մասկն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ պատրաստ է առաջին զբոսաշրջիկին տիեզերք ուղարկելու համար։ Առաջին զբոսաշրջիկի անունը նույնպես հայտնի է։ Նա ճապոնացի մեծահարուստ Յուսակու Մաեդզավան է։

Մարսի գաղութացում

Երկիրը և երկինքը Մասկի համար քիչ են։ Մասկը պլանավորում է բնակեցնել Մարսը։ Մարսը պետք է լինի պահուստային տարածք այն դեպքում, երբ Երկիրն այլևս պիտանի չի լինի բնակության համար։ Վերջնական նպատակն ինքնուրույն քաղաքակրթության ստեղծումն է՝ 1 միլիոն բնակչությամբ։ Նախագիծն իրականացնելու համար նախատեսվում է ծախսել 40-100 տարի։ Մասկը Մարսի բնակեցումը նախատեսել է սկսել 2028 թվականից։