Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել են, որ իրենց ամուսնությունը վերջացած է (Video)


22:13 , 6 հունիս, 2013

Владимир Путин с супругой посетили балет ЭсмеральдаՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել են, որ իրենց ամուսնությունը վերջացած է: 

Հինգշաբթի երեկոյան նախագահ Պուտինը և նրա արդեն նախկին կինը գնացել էին Էսմերեալդա բալետը դիտելու Կրեմլի պալատում: Բալետից հետո նրանք հարցազրույց տվեցին «Россия 24» հեռուստաալիքին և պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք սա ամուսնալուծություն է, Լյուդմիլա Պուտինան պատասխանել է՝ «Այո, կարելի է ասել, որ քաղաքակիրթ ամուսնալուծություն է»: