Սթրեսը՝ որպես ինքնազարգացման միջոց


02:10 , 17 հունվար, 2019

Լսե՞լ եք իրավիճակի հանդեպ ձեր վերաբերմունքի կարևորության մասին։ Վերջին ժամանակներում այդ մասին շատ աղբյուրներ են խոսում՝ սկսած փիլիսոփայական գիտությունից և հոգեբանությունից և վերջացրած քվանտային ֆիզիկայով ու կոգնիտիվ նեյրոբիոլոգիայով։

Աշխարհի չեզոքությունը

Նյութական աշխարհում տեղի ունեցող ցանկացած երևույթ չեզոք է։ Նրանք զերծ են ցանկացած էմոցիոնալ լիցքից։ Ամբողջ երկակիությունը՝ համաձայնություն կամ ժխտում, սեր կամ վախ, ընկած է դիտարկման հիմքում։ Մարդը տեղի ունեցածի հանդեպ իր վերաբերմունքով այն դարձնում է այս կամ այն էմոցիա՝ չեզոք աշխարհ տեղափոխելով իր ընկալումները, փորձը և տրամադրությունը։

Կարո՞ղ ենք ընտրել, թե ինչպես արձագանքենք

Ամեն անգամ որևէ իրավիճակի բախվելիս մենք ընտրում ենք մեր վերաբերմունքը։

Եթե մարդն ապրում է գիտելիքի և աշխարհի մասին պատկերացումների բացակայության պայմաններում, ապա նա կգործի իր փորձին համապատասխան կամ էլ կգործի ըստ համընդհանուր նորմերի։ Այլ կերպ ասած՝ նրա ընտրությունը գիտակցված չէ և հիմնավորվում է ամենօրյա սովորական արձագանքով, որն ընդունված է այն սոցիումում, որտեղ ինքը զարգանում է։

Այս դեպքում արձագանքն արագ է և առանց մտածելու։ Ոչ թե մարդն է կառավարում էմոցիաները, այլ էմոցիաներն են կառավարում նրան։ Այս ընտրությունը կարելի է համեմատել կենդանիների բնազդի հետ։ Այսպիսի մարդկանց ճանաչելը շատ հեշտ է։ Սովորաբար նրանք հեշտ բռնկվող են։ Որպես կանոն, հիմնականում միայն իրենց մասին են խոսում և հավատում են իրենց բացառիկ ճշմարտացիությանը։

Երբ մարդը կարողանում է ընտրել իր վերաբերմունքը, սկսվում է ամենահետաքրքիրը

Ճգնաժամային պայմաններում մենք զարգանում ենք։

Երբ մարդը բախվում է որևէ դժվարին խնդրի, նա ունենում է երկու ելք՝ վերցնել ողջ պատասխանատվություն իր վրա կամ դառնալ զոհ։

Այն մարդը, ով գիտակցում է, որ կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն սեփական գործունեության արդյունքն է, կարող է դժվարին իրավիճակն օգտագործել ի նպաստ իրեն։ Կյանքում յուրաքանչյուր դժվարություն ցույց է տալիս, թե որ ուղղությամբ է հարկավոր զարգանալ, և որտեղ կան բացթողումներ։ Այս կերպ մարդը բացահատում է իր գիտելիքների բացթողումները և սկսում է շտկել դրանք։ Այս սխեմայով են տեղի ունենում մարդու ինքնազարգացումն ու հոգևոր աճը։