Գիտնականները պարզել են, որ լվացող միջոցները կարող են վնասակար լինել առողջության համար։ Փորձագետները Science ամսագրում հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն լվացող միջոցները վտանգավոր են ճանաչվել մարդու առողջության համար։
Ինչպես պարզվել է ամեն տարի մարդու օրգանիզմում է հայտնվում մի քանի կիլոգրամ ափսեների լվացման հեղուկ, այս ամենին գումարվում է նաև օծանելիքների և շամպունների քիմիական միացությունները։
Գիտնականները նշում են, որ կենցաղային քիմիայի միացությունները նույնքան վտանգավոր են, որքան արտանետված գազերը։ Մասնագետները զգուշացնում են, որ այս ամենը կարող է օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ։
Ավելին՝ այս միջոցները կարող են ասթմայի առաջացնել, քանի որ նրանց բաղադրրության մեջ ակտիվ նյութեր կան, որոնք ստացվում են նավթամթերքից։