Մոսկվաբնակ հայ վարսահարդարը հաճախորդների մազերը շամպայնով է լվանում


23:00 , 16 հունվար, 2019

Մոսկվաբնակ հայ վարսահարդար Վիլեն Խուդավերդյանը ճանաչում է ձեռք բերել հաճախորդներին բավականին ուշագրավ ծառայություն մատուցելու շնորհիվ. նա հաճախորդների մազերը լվանում է շամպայնով:

«Հայազգի վարսահարդարն առաջին անգամ կատակով գործընկերոջ մազերն է լվացել շամպայնով, ինչից հետո նման ծառայություն ստեղծելու գաղափար է առաջացել: Միևնույն ժամանակ ապացուցված է, որ շամպայնը բոլորովին չի վնասում մազերը»,- գրում է անգլալեզու Caters News պարբերականը:

Նշվում է, որ ծառայությունը մեծ պահանջարկ ունի, և շատ հաճախորդներ սրահ են այցելում սեփական շամպայնով: