Ռիհաննան հոր դեմ դատական հայց է ներկայացրել


18:00 , 16 հունվար, 2019

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան իր հոր դեմ դատական հայց է ներկայացրել, հաղորդում է TMZ-ը:

Երգչուհու հավակնությունները կապված են այն բանի հետ, որ նա օգտագործել է իր հագուստի և կոսմետիկայի Fenty ապրանքանիշը և Ռիհաննայի հայրը լինելու փաստը՝ սեփական բիզնես սկսելու համար: Նշվում է, որ 2017-ին տղամարդը հիմնել է Fenty Entertainment տաղանդների զարգացման գործակալությունը:

Երգչուհու կարծիքով՝ հայրն օգտագործում է իր ստեղծած Fenty ապրանքանիշի հեղինակությունը՝ սեփական բիզնեսի առաջխաղացման համար: Բացի այդ, հայրն իրեն ներկայացրել է որպես երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ և փորձել առանց իր համաձայնության Լատինական Ամերիկայում 15 համերգ կազմակերպել: Չնայած երգչուհու բազմաթիվ նամակներին՝ հայրը շարունակել է գումար վաստակել Ռիհաննայի ստեղծած ապրանքանիշի միջոցով:

Երգչուհին դատարանին խնդրում է արգելել նրան օգտագործել Fenty անվանումը և փոխհատուցել հասցրած վնասը: