Արարքներ, որոնք չի կարելի ներել տղամարդուն


17:45 , 16 հունվար, 2019

Հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հաճախ միմյանց հանդեպ սխալներ են գործում։ Դա վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։ Այնուամենայնիվ, տղամարդիկ կարող են բացթողումներ ունենալ, որոնք կանայք չպետք է ներեն։

Եվ այստեղ հարցը բոլորովին էլ դավաճանությունները չեն։Related image

1. Սիրելի կնոջ տհաճ հոբբիներն ու աշխատանքները
Դա խոսում է այն մասին, որ զուգընկերն իր երկրորդ կեսի հանդեպ հարգանք չի տածում։ Նրանց համար էականորեն հեշտ է նրան անլուրջ կերպով վերաբերվելը։

2. Սեփական անհաջողության համար կնոջը մեղադրելը
Տղամարդիկ, ովքեր իրենց կանանց մեղադրում են իրենց պարտությունների մեջ, չեն կարողանում պատասխան տալ իրենց արարքների համար։ Նրանց համար էականորեն հեշտ է մեղքն այլ մարդու վրա բարդելը։

3. Կնոջն անձնական նպատակների համար օգտագործելը
Գտնվելով հարաբերությունների մեջ՝ անհրաժեշտ է հիշել, որ չի կարելի կատարել անձնական տան աշխատողի, խոհարարի կամ էլի ինչ-որ մեկի դերը։

Image result for есть поступки которые нельзя прощать есть слова которые нельзя забыть есть моменты после которых люди из самых близких становятся никем

4. Այլ կանանց հետ նամակագրությունը
Եթե ձեր կյանքի ուղեկիցը նամակագրություն է վարում այլ կանանց հետ, ապա այդպիսի մարդուն չարժե վստահել, և պետք է հնարավորինս շուտ կտրել ցանկացած շփում, առավել ևս, եթե այդ գործողությունը ձեր թիկունքում է կատարվում։

5. Անմարդկային լինելն ու ուրիշներին կարեկցելու անկարողությունը
Չարժե հարաբերություններ կառուցել այն մարդու հետ, ով կարող է թեթևությամբ ու առանց զղջալու մարդկանց ու կենդանիներին ֆիզիկական ու հոգեբանական վնաս հասցնել։ Այդպիսի տղանարդը շատ դաժան է, ու ժամանակի հետ այդ որակներն ավելի վառ կարտահայտվեն։

Նա կարող է բռնություն գործադրել սիրելի կնոջ նկատմամբ։ Առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել կենդանիների հանդեպ նրա վերաբերմունքին։ Եթե նա թեկուզ մեկ անգամ միտումնավոր վնաս հասցնի կենդանուն, ապա այդպիսի մարդուն պետք է հրաժեշտ տալ։

Image result for мужчины и женщины

6. Ստիպում է անել այն, ինչ չես ուզում
Դա նշանակում է, որ զուգընկերը հարգանք չի տածում իր ընկերուհու հանդեպ։

7. Ալկոհոլի չարաշահում ու թմրամոլություն
Եթե տղամարդը մեծ չափաբաժիններով ալկոհոլ է օգտագործում ու թմրանյութ, առողջ հարաբերություններ այդպիսի մարդու հետ կառուցել չի ստացվի։ Նա միայն ներքև կքաշի իր զուգընկերուհուն։

8. Սուտ
Եթե տղամարդը փորձում է խաբել նույնիսկ մանրուքներում, ապա նրան ընդհանրապես չարժե վստահել։ Նա կարող է ողջ կյանքում խաբել։

9. Նվաստացում
Սիրելի մարդուն ստորացնելն աններելի է, դա բացարձակապես չի խոսում սիրո մասին, անգամ եթե դա արվում է կատակի տեսքով։

10. Խնդիրների անտեսում
Սիրելի մարդը միշտ պետք է հետաքրքրվի ի հայտ եկած խնդիրներով։ Եթե դա չկա, նշանակում է՝ նա անտարբեր է կնոջ նկատմամբ։

11. Ներկայիս հարաբերությունների համեմատությունը նախկինների հետ
Ներկայիս զուգընկերուհուն նախկինների հետ համեմատելը հարգանքի բացակայության դրսևորում է, որը ներել չի կարելի։

Related image

12. Հարազատների ու ընկերների նկատմամբ ծաղրական ու կոպիտ վերաբերմունքը

13. Անձնական նամակագրության ընթերցանությունը և անձնական տարածք ներխուժում
Դա խոսում է այն մասին, որ նա ձեզ չի վստահում։

14. Սիրելիին չի աջակցում
Եթե զուգընկերը չի ուզում սփոփել իր ընկերուհուն, երբ նրա կյանքում սև գիծ է, նշանակում է՝ նա անտարբեր է նրա նկատմամբ։

15. Հիշում է հին նեղվածությունները
Չի կարելի հարաբերություններ կառուցել մարդու հետ՝ հիշելով բոլոր նեղվածություններն ու ողջ բացասականը։

16. Ինչ-որ մեկին կնոջից բարձր է դասում
Միմյանց սիրող զուգընկերները պետք է միմյանց իրենց առաջնահերթություններում դնեն։

17. Օտարներին ցուցադրում է ձեր ինտիմ լուսանկարները
Դա շատ անձնական է, ու միայն դուք երկուսով պետք է իմանաք այդ մասին, և եթե նա երրորդ մարդու է ներգրավում դրա մեջ, անհապաղ հեռանալ է պետք այդպիսի տղամարդուց։

18. Չի արտահայտում իր սերը
Մարդը միշտ պետք է հաստատի իր զգացմունքները։