Թուրքական իշխանությունները երկար ժամանակ անց թույլատրել են տեսակցել քրդական շարժման առաջնորդ Օջալանին


16:40 , 16 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

Թուրքական իշխանությունները երկար տարիներ անց առաջին անգամ թույլատրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ընտանիքի անդամներին տեսակցել նրան բանտում, գրում է demokrathaber.org կայքը:

Օջալանը գտնվում է թուրքական Իմրալը կղզու բանտում՝ խիստ հսկողության տակ:

Հայտնի է, որ նախօրեին Օջալանին է այցելել նրա կրտսեր եղբայրը՝ Մեհմեդ Օջալանը: Հետաքրքրական է, որ ՔԱԿ առաջնորդը, բացառիկ հանդիպման առիթից օգտվելով, որևէ քաղաքական ուղերձ իր համակիրներին չի հղել:

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր և Մեհմեդ Օջալանի որդին հանդիսացող Օմար Օջալանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր հորեղբայրը միայն նշել է, որ առողջությունը լավ է, նա նաև իրենց հաջողություն է մաղթել սպասվող ՏԻՄ ընտրություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ