Արցախը խզել է Փյունիկի կիսապաշտպանի հետ վարձակալության պայմանագիրը


16:30 , 16 հունվար, 2019

Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Փյունիկին», այլևս «Արցախում» չէ:

«Արցախի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը փոխադարձ համաձայնությամբ խզել է Պողոսյանի հետ վարձակալության պայմանագիրը:

Նշենք, որ «Արցախը» 21-ամյա ֆուտբոլիստին 1 տարով վարձակալել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Այս ընթացքում Պողոսյանն «Արցախի» կազմում դարձել է 2 գոլի հեղինակ: