Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան


15:00 , 16 հունվար, 2019

168.am-ը գրում է.

Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում Պատրիարք սրբազանը շնորհավորել է Մոշե Լիոնին քաղաքապետ ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել նրան, իսկ նորընտիր քաղաքապետն իր հերթին Պատրիարք սրբազանին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքին հուզող հարցեր: