Էրդողանը հանդիպելու է Պուտինի հետ


02:49 , 16 հունվար, 2019

Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ТАСС-ը:

Ինչպես նշվում է, դա տեղի կունենա հունվարի 23-ին:

«Մենք, ամենայն հավանականությամբ, կհանդիպենք Պուտինի հետ հունվարի 23-ին», - ասել է Էրդողանը: