17:23 , 6 հունիս, 2013Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ փլուզում է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում. փլվել է VIP կոչվող հատվածի տանիքը, որի տակ կան մեծ թվով ավտոմեքենաներ:
Այս պահին փրկարարներն ու օդանավակայանի աշխատակիցները աշխատանքներ են կատարում, որպեսզի պարզեն, թե արդյոք փլուզման տակ մարդիկ կա՞ն, թե՞ ոչ:
Դեպքի վայր են ժամանում նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները:
Մանրամասները՝ քիչ ուշ: