Պատմության մեջ առաջին անգամ Լուսնի վրա բույս է ծաղկել


04:10 , 16 հունվար, 2019

Լուսնի հակառակ կողմում վայրէջք կատարած չինական Chang՚e 4 սարքի վրա բամբակենու սերմ է ծաղկել, որն այնտեղ էր ուղարկվել Lunar Micro Ecosystem փորձնական մինի-բիոսֆերա ստեղծելու համար։ Այսպիսիով Երկրի բնական արբանյակի վրա առաջին անգամ բուսականություն է ծաղկել։

Lunar Micro Ecosystem-ն իրենից ներկայացնում է 18 սմ երկարություն և 16 սանտիմետր շառավիղ ունեցող գլան, որի ներսում տեղադրված են բամբակի, բրնձի, կարտոֆիլի սերմեր։ Բացի այդ՝ գլանի մեջ տեղադրվել են նաև միջատների ձվեր, որոնք, ինչպես սպասվում է, ձվից դուրս գալուց հետո պետք է շնչեն և ածխածնի դիօքսին ստեղծեն, որը կարևոր է բույսերի համար։ Ըստ գիտնականներիի՝ ստեղծվելու է փակ բիոսֆերա, որը թույլ ձգողականության պայմաններում հիշեցնելու է երկրային պայմանները։ 

Լուսանկարներից պարզ է դառնում, որ սերմերից ընդամենը մեկ հատն է ծաղկել։

Chang՚e 4-ի 140 կգ լուսնագնացը Լուսնի վրա վայրէջք է կատարել հունվարի 3-ին՝ դառնալով առաջին սարքը, որն ուսումնասիրում է Լուսնի հակառակ կողմը։