Երբեմնի ընդդիմադիր թերթի խմբագիր Փաշինյան Նիկոլը մեղադրում ա մամուլին իր իշխանությունը վարկաբեկելու ու «հանրապետականացնելու» փորձերի համար


22:06 , 15 հունվար, 2019

Երբեմնի ընդդիմադիր թերթի խմբագիր Փաշինյան Նիկոլը, ով աջուձախ օդից կախված լուրերով սևացրել, վարկաբեկել ա ում ասես, էսօր մեղադրում ա մամուլին իր իշխանությունը վարկաբեկելու ու «հանրապետականացնելու» փորձերի համար: 

Նույն ձևով վախտին էլ ՀՀԿ-ն էր մամուլին մեղավոր գաղջի ու սաղ պրոբլեմների համար:

Ճակատագրի հեգնանքով, Նիկոլի՝ իրանց ՀՀԿ-ականներից տարանջատելու պահանջի նույն օրը ՔՊ-ական պատագամավորները ՀՀԿ-աբար 1 մարդու պես քվեարկեցին ԱԺ էն փոխխոսանկի օգտին, որին հրահանգվել էր քվեարկել: 

Էսօրվա պատագամավորները 2 ամիս առաջվա հեղափոխականներն էին, որոնք օկուպացրել էին ԱԺ-ն ու ծափ էին տալիս, երբ Նիկոլը փողոցում պաշտոնից ազատում էր ԲՀԿ-ական մարզպետներին հակահեղափոխական լինելու համար: Ի դեպ, էդ փողոցում ազատված ԲՀԿ-ական մարզպետներից մեկը «Իմ քայլի» ցուցակով մի քանի օր առաջ պատգամավոր դարձավ: 

Հարցը բնավ էն չէ, որ Մանեն ավելի արժանի էր փոխխոսնակի պաշտոնին, քան Էնֆիաջյան Վահեն: Գուցե լրիվ հակառակը, Վահեն գոնե ԴԵՄ ըլլալով կողմ չի եղել: Հարցը ՀՀԿ-ից չտարանջտվելն ու 0 սկզբունքայնությունն ա:

Հա, չմոռանամ... Երեկ էլ ՔՊ պատգամավորները Եսայան Մարգոյի ու Մուրադյան Ռուզանի ջանասիրությամբ շողոքորթում էին շեֆերին՝ ԱԺ ամբիոնից պատմելով Արարատի գերմարդկային հատկությունների, Լենայի բացառիկ ունակությունների մասին։ 

Ասածս ինչ ա․ karma is a bitch։