Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան


20:10 , 15 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առայժմ վավերացրել են մի քանի երկրներ։ Եվրոպական ցանկացած երկրում ընտրությունները կարող են ազդել վավերացման ընթացքի վրա, և դա բնականոն գործընթաց է»,-ԱԺ նիստի ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք բոլորս մեծ աշխատանք ունենք տանելու՝ խթանելու գործընթացի արագացումը»,- ասաց նա։

Անդրադառնալով դիվանագիտական ծառայության  մեջ գտնվող անձանց՝ ժամանակ առ ժամանակ խորհրդարանի առջև հաշվետու լինելու հնարավորության հարցին՝ պատգամավորը նկատեց՝ նորանշանակ դեսպանները կարող են հրավիրվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ 

Նա նշեց, որ ՀՀ շահն առաջ տանելու համար կանի հնարավոր ամեն ինչ՝ գործի դնելով նաև միջազգային իրավունքի գործիքակազմը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ