Եգիպտոսում սվինգեր փարթի կազմակերպելու համար զույգը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել


20:20 , 15 հունվար, 2019

Եգիպտոսի Շոբրա էլ Հեյմա քաղաքի քրեական դատարանը ընտանեկան զույգին 20 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սվինգեր երեկույթներ կազմակերպելու համար: Այս մասին հաղորդում է Аl-Masry Al-Youm-ը:

Դատավճռում նշվում է, որ ընտանեկան զույգը «մեղադրվում է մարմնավաճառության դրդելու, մարմնավաճառությամբ զբաղվելու համար սրահը կառավարելու, ինչպես նաև արատը տարածելու համար կապի միջոցների չարաշահման մեջ»:

Հետաքննության տվյալներով՝ ընտանիքի ղեկավարը, որը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, Facebook-ում էջ է ստեղծել, որտեղ հրապարակել է իր մերկ կնոջ լուսանկարներն և այլ ընտանեկան զույգերի օրգիային մասնակցելու կոչ անող հայտարարություն:

Մինչև կալանքը զույգը նմանատիպ հանդիպումներ անցկացրել է մի քանի ընտանիքի հետ: