Կարճ և ոչ խորը քունը վտանգավոր է. գիտնականներ


20:00 , 15 հունվար, 2019

Քնի խախտումը կարող է զարկերակային խրոնիկական հիվանդությունների հանգեցնել: Այս մասին հայտարարել են սիրտ-անոթային հետազոտությունների կենտրոնի իսպանական ինստիտուտում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սրտաբանների խոսքով՝ դա է ապացուցել չորս հազար մարդուց բաղկացած գիտափորձը, որոնք իրենց միանգամայն առողջ են համարել:

Գիտափորձի արդյունքում պարզ է դարձել նաև, որ նրանց շրջանում, որոնք քիչ են քնել, 27 տոկոսով բարձր է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Առավել վտանգված են նրանք, որոնք խորը չեն քնում և անհանգիստ են քնած ժամանակ։