Քիմ Քարդաշյանն առաջին անգամ պատմել է չորրորդ երեխայի մասին


18:15 , 15 հունվար, 2019

Քիմ Քարդաշյանը Էնդի Քոենի շոուի ժամանակ հաստատել է, որ ինքն ու իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ծնողներ են դառնալու չորրորդ անգամ՝ տեղեկացնում է CNN-ը։

Նա մանրամասնել է, որ երեխան շուտովլույս աշխարհ կգա, և նա տղա է։

«Ինձ դուր եկավ փոխնակ մոր գործընթացը։ Երբ եկավ կրծքով կերակրելու ժամանակը ես հասկացա, որ դա լավագույն որոշումն էր, որ ես կայացրել եմ։ Ես կարող եմ ավելի շատ ժամանակ անցկացնել մեծ երեխաներիս հետ»,- պատմել է Քարդաշյանը իր երրորդ երեխայի փորձի մասին։