Լիահույս ենք, որ մեր ժողովրդի ակնկալությունները պիտի արդարացնեք. Արամ Ա-ն` Նիկոլ Փաշինյանին


18:30 , 15 հունվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետը երեկ շնորհավորական նամակ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. տեղեկացնում է Armenianorthodoxchurch-ը:

«Լիայոյս ենք, որ թաւշեայ յեղափոխութեան նպատակները ու մեր ժողովուրդին ակնկալութիւնները պիտի արդարցնէք ժողովրդանուէր ու հայրենակերտ ծրագիրներու մշակումով ու իրագործումով»,- մասնավորապես ասվում է նամակում:

Վեհափառը նաև շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընտրությունը: