«Իմ քայլը» դաշինքը 20 րոպե ընդմիջում էր խնդրել քննարկումների համար, բայց խմբակցության պատգամավորները բուֆետում էին


15:10 , 15 հունվար, 2019

168.am-ը գրում է.

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց 20 րոպեանոց ընդմիջումը։ Այն պահանջել էր «Իմ քայլը» դաշինքը՝ քննարկելու համար ԱԺ մշտական հանձնաժողովների անվանումներում փոփոխություններ ու շտկումներ կատարելու համար։ Եվ մինչ իշխանական վերնախավը զբաղված էր այդ գործով, շարքային «քայլողները» կամ պատգամավորները ժամանակն անցկացնում էին ԱԺ ճաշարանում։

Նկատենք, որ պատգամավորները դեռևս չեն ստացել իրենց աշխատասենյակներն ու ընդմիջումների ժամանակ հիմնականում ճաշարանում են լինում: