Հարավային Կորեան պաշտպանական ռազմավարության մեջ ԿԺԴՀ-ին առաջին անգամ որպես «թշնամի» չի նշել


13:40 , 15 հունվար, 2019
Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերթական «Սպիտակ գիրքը», որտեղ, առաջին անգամ դրա գոյության պահից, Հյուսիսային Կորեան որպես «թշնամի» չի նշվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը, հղում անելով գերատոսչության մամլո հաղորդագրությանը:

Այնուամենայնիվ, փաստաթղթում նշվել է, որ ԿԺԴՀ զանգվածային ոչնչացման զենքերը սպառնալիք են աշխարհի համար, ինչպես նաև Կորեական թերակղզու անվտանգության տեսանկյունից:

Ինչպես նշվել է, այժմ հանրապետության համար վտանգ են ներկայացնում երկրի ինքնիշխանությանը, ինչպես նաև նրա տարածքային ամբողջականությանը, ժողովրդին և ունեցվածքին սպառնացող «ուժերը»:

Ընդգծվում է, որ նախորդող Սպիտակ գրքերում Հյուսիսային Կորեան ուղղակիորեն ներկայացվում էր որպես «թշնամի» պետություն: