Նավթի գները նվազել են


12:30 , 15 հունվար, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:  

Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,27 դոլարով՝ մինչև 59.32 դոլար՝ մեկ բարելի դիմաց:  

WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.08 դոլարով՝ մինչև 50.51 դոլար մեկ բարելի դիմաց: