ԱԺ-ում մեկնարկել է փոխնախագահների ընտրության քվեարկությունը


11:30 , 15 հունվար, 2019

Tert.am-ը գրում է.

ԱԺ նիստերի դահլիճի կից նախասրահում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 11:00-ին և կշարունակվի մինչև 12:00-ը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները:  

Ընդդիմադիր խմբակցությունից  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրել է  Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն Մանե Թանդիլյանն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ