ԱԺ նիստը՝ ուղիղ


10:38 , 15 հունվար, 2019

7-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Խորհրդարանը շարունակում է քննարկել ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ թվով 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը:

Նիստը մեկնարկել է առաջադրված երկու թեկնածուների` ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանի և ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի թեկնածությունների մասին խմբակցությունների անունից ելույթով:

Այնուհետև ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում տեղի կունենա ԱԺ նախագահի տեղակալի փակ քվեարկություն:

Հիշեցնենք, որ թեկնածուների ընտրության հարցը նախորդ օրն անցավ բավական թեժ քննարկման մթնոլորտում՝ չնայած նրան, որ «Իմ քայլը» դաշինքը հայտարարել է, որ կընտրեն Վահե Էնֆիաջյանին՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ներկայացնում է մեծաթիվ ընդդիմադիր խմբակցություն:

Էդմոն Մարուքյանը, սակայն, պնդում էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նման պահանջ չի դնում, և կոչ էր անում քվեարկություն անցկացնել ազատ և խղճի մտոք` ելնելով անձերի պատրաստվածությունից և առավել ընդդիմադիր փոխխոսնակ ունենալու շահերից: 

Այնուհետև Ազգային ժողովի քննարկման կներկայացվի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը, որից հետո կընտրվեն հանձնաժողովների նախագահները:

Օրակարգում ընդգրկված են նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: