«Հրապարակ». Միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ բավարար է, որ ՀՅԴ-ն, ի հեճուկս նրա, Բյուրոյի անդամ ընտրի Հրանտ Մարգարյանին

10:10 , 15 հունվար, 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ և որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։ Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց և ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։

Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։ 

Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ում խիստ բացասական են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի և մասնավորապես Մարգարյանի նկատմամբ և կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։ 

Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: