Սինգապուրից Լոնդոն չվերթ կատարող ինքնաթիռում սարյակ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ին:
Անտոմս ուղևորը հայտնաբերվել է 14 ժամ տևող չվերթի թռիչքի մեկնարկից 12 ժամ անց:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին, սակայն ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկատվությունը հաստատել են միայն մեկ շաբաթ անց: Ըստ նրանց՝ թռչունը պատահականորեն է հայտնվել ինքնաթիռում:
Սարյակը հետագայում բռնվել է օդանավի անձնակազմի կողմից և տեղափոխվել Heathrow օդանավակայանի կենդանիների համար նախատեսված կարանտին հսկողության վայր:
Հաղորդվում է, որ ոչ մի տեղեկատվություն չկա, թե ինչպես և երբ է թռչունը հայտնվել ինքնաթիռում և որտեղ է թաքնվել 12 ժամ թռիչքի ընթացքում: