Վարշավայի բնակիչը ձերբակալվել է Լեհաստանի նախագահին ուղղված մահվան սպառնալիքների համար


01:45 , 15 հունվար, 2019

Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է Վարշավայի 72-ամյա բնակչին՝ երկրի նախագահին ուղղված մահվան սպառնալիքների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ոստիկանության զեկույցը:

Իրավապահների տվյալներով, տղամարդը զանգահարել է ընտանեկան օգնության կենտրոն և կանխատեսել Լեհաստանի նախագահի մոտալուտ մահը:

«Զոհվել է Ադամովիչը (Գդանսկի քաղաքապետը), իսկ վաղը կարող է զոհվել Անջեյ Դուդան»,- կալանավորվածի խոսքերն է մեջբերում ոստիկանությունը:

Ադամովիչի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 13-ին, Գդանսկում, WOŚP-ի բարեգործական համերգի ժամանակ, երբ դանակով զինված տղամարդը հարձակվել է Գդանսկի քաղաքապետի վրա և մի քանի հարված հասցրել, ինչից նա մահացել է: