Քահանան ծառի վրա կառուցել է 10 հարկանի շինություն՝ 80 սենյակով (Photo)


06:10 , 15 հունվար, 2019

1993 թվականին քահան Հորացիո Բերջենսը Թենեսի նահանգում սկսել է ծառի վրա տուն կառուցել։ Հորացիոյի խոսքերով՝ իրեն այս քայլին է դրդել Աստված՝ խոստանալով, որ շինանյութի հետ ոչ մի խնդիր չի լինի։ Արդյունքում նա 6 ծառի վրա 10 հարկանի շինություն է կառուցել 80 սենյակով։

Բերջենսը հաճույքով ներկայացրել է իր շինությունը, սակայն 2012 թվականին այն փակել են հրդեհավտանգ լինելու պատճառով։ Շինության փակումը խախտել է նրա բոլոր պլանները, քանի որ նա ցանկանում էր այդտեղ ամառային ճամբար բացել։