Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը


20:00 , 14 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դատարանը պատճառաբանել էր, որ փաստաբան Արամ Օրբելյանի հետ իր կապերը այդքան մոտ չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա»,- ասաց Ալումյանը: