Տաղ լրատվական


15:18 , 6 հունիս, 2013

Աղջիկը կին է դառնում
Լուրերի ահից,
Տղու լեղին է պատռում
Վախից...

«Մարզպետը քուն է մտել
Շաբաթ օրվանից...
Սերժն ուզում է ազատվել
ԱԽՔ-ից...»

«Պատուհանից ներս մտավ
Տղան՝ ծարավ սեքսի,
Կույսը նրան չտրվավ,
Իսկի չասեց «մերսի»»։

«Տանտիրուհի մի լավ կին
Վերցրեց Ա-Կա-Էսը...
Գյուղապետի տատիկին
Տարավ ՊեՊեԷսը...»

...Թերթոնը նյութ է սարքում՝
Սպասումով լայքի։
Նյութին բյուր հիթ հավաքում,
Ոնց ճանճեր՝ ք․․․ին։