Ալբա. Ցանկանում եմ մնալ Բարսելոնայում, բայց ամեն ինչ ղեկավարությունից է կախված


19:50 , 14 հունվար, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում, սակայն ղեկավարության դիրքորոշումն իրեն հայտնի չէ:

«Ամեն ինչ առաջվա պես է: Պայմանագիրս դեռ մեկ տարի էլ ուժի մեջ է լինելու, սակայն չգիտեմ՝ ինչ է մտածում ակումբի ղեկավարությունը: Ես հանգիստ եմ:

Ղեկավարությունը պետք է որոշի՝ արդյո՞ք ցանկանում է երկարաձգել պայմանագիրս և երբ է ցանկանում դա անել: Ինքս ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում», քանի որ սա այն թիմն է, որը միշտ սիրել եմ և որին միշտ աջակցել եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ