Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով


19:20 , 14 հունվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում»,- ասաց Խաչատրյանը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ  ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍեյրանՕհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): 

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետիպաշտոնը: