Գիտնականները սովորեցրել են սմարթֆոնին հայտնաբերել թմրանյութերի գերդոզան


23:30 , 14 հունվար, 2019

Սմարթֆոնի՝ «Երկրորդ հնարավորություն» նոր ծրագիրն օգնում է մարդու օրգանիզմում բացահայտել վտանգավոր նյութերի գերդոզավորման նշանները:

Վաշինգտոնի համալսարանում գիտնականները մշակել են այնպիսի ծրագիր, որը, օգտագործելով բարձրախոսը եւ միկրոֆոնը, վերլուծում է շնչառության ցուցանիշներն ու սահմանում է թմրանյութի դոզան:

Ի դեպ, 194 թմրամոլ արդեն անցել է թեստավորումը. ծրագրի ճշգրտությունը 97.7 տոկոս է: