Ինձ չեմ համարում օլիգարխ, մեծ կարողություն չունեմ. նորընտիր պատգամավոր


18:30 , 14 հունվար, 2019

Panorama.am-ը գրում է.

«Իմ քայլ»-ը դաշինքի նորընտիր պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ նախկինում գործարար է եղել, սակայն շեշտեց, որ ինքը խիստ առանձնահատուկ՝ ռազմաարդյունաբերության ոլորտով է զբաղվել։

«Մենք այսօր խնդիր ունենք մեր ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, և օրենսդիր դառնալու իմ հիմնական պատճառներից մեկը սա էր»,- ասաց նա։

Նրա խոսքով, նոր Հայաստանում, նոր իրողություններով պայմանավորված, ստեղծվել է պատմական հնարավորություն՝ զարգացնելու ռազմարդյունաբերական ոլորտը.
«Սա ոչ միայն բիզնես է, այլ երկրի ինքնիշխանության ամրապնդման կարևորագույն  գրավականներից մեկը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ